Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խոսողները շատ են, ինչ-որ բան անողները՝ քիչ

Խոսողները շատ են, ինչ-որ բան անողները՝ քիչ
20.03.2023 | 23:58

Անհատը մեծանուն ճանաչում և հեղինակություև է վաստակում ոչ թե հրապարակներում բողոքի ցույցեր անելով կամ ճանապարհներ փակելով, այլ ազգի համար ստեղծված ճակատագրական պահերին ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ անելով: Երեկ մեր շրջապատում այդպիսիները բազում էին, խոսողները՝ քիչ, իսկ այսօր խոսողներն են շատ, այդպիսիները՝ քիչ:

Դրանից է, որ մենք այսօր ավելի շատ անպաշտպան ենք ոչ այնքան արտաքին թշնամուց, որքան նրանցից, ովքեր իրենց դատարկ ու անուղեղ համառությամբ մերժել և շարունակում են մերժել նրանց, ովքեր, ինչպես երեկ, այնպես էլ այս ճակատագրական պահին ընդունակ են ինչ-որ բան անելու-

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 5357

Մեկնաբանություններ